Հրդեհ Իրանի նավթաքիմիական ձեռնարկությունում. կա զոհ և վիրավորներ
Իրանի Մահշահր քաղաքում գտնվող իմամ Համենեի անվան նավթաքիմիական խոշոր ձեռնարկությունում ուրբաթ ուշ երեկոյան հրդեհ է բռնկվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Նախնական տվյալներով` մեկ մարդ զոհվել է, նվազագույնը 16-ը տարբեր աստիճանի այրվածքներ ստացել: Վիրավորներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Իրանական իշխանությունների տվյալներով` հրդեհի բռնկման պատճառը խողովակաշարերից մեկից բենզինի արտահոսքն է: Հրդեհը հաջողվել է տեղայնացնել, արտադրական գործընթացը ձեռնարկությունում չի կանգնեցվել:










