Թուրքիայում պաշտոնից ազատվել է 56 գեներալ ու ադմիրալ

14:25 • 04.08.12

Թուրքիայի Գերագույն ռազմական խորհուրդը պաշտոնից ազատել է 56 գեներալի ու ադմիրալի: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, պատճառը զինվորական կոչումներին ու պաշտոններին չհամապատասխանելն է ու բանակում զինվորական ծառայության համար սահմանված առավելագույն տարիքին հասնելը:

 

Գերագույն ռազմական խորհրդի որոշմամբ` բարձրացվել է 29 գեներալի ու ադմիրալի կոչումը, 47 գնդապետի շնորհվել է գեներալի ու ադմիրալի կոչում, 33 գեներալի ու ադմիրալի ծառայությունն էլ երկարաձգվել է մեկ տարով: