Ամուսնու խանդի զոհը կրկին դեմք է ձեռք բերել
Պակիստանի քաղաքացի Ալլա Ռակին, ում ամուսինը 32 տարի առաջ խանդի հողի վրա կտրել էր կնոջ քիթը, երկրորդ «ծնունդն» է նշում, գրում է BBC-ն:
Առաջատար պլաստիկ վիրաբույժը բառացիորեն նոր կյանք է պարգևել կնոջը, ով տասնամյակներ շարունակ թաքցրել է դեմքը կտորով և խուսափել է հայելիներից:
Սակայն, ինչպես նշում է BBC-ի լրագրողը, ով այցելել է Ռակիին, կինը դեռ ստիպված է ապրել ամուսնու հետ, ով ուղղակի ջնջել է իր կյանքի 30 տարիները:










