ՄԱԿ-ում Սիրիայի դեսպանին սպառնում են

10:25 • 04.08.12

Նյու Յորքում երեկ կայացած ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստում Սիրիայի դեսպան Բաշար Ջաաֆարին հայտարարել է, որ իրեն ու իր ընտանիքին սպառնում են, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը: Նրա խոսքով` իրեն ու իր ընտանիքի անդամներին սպառնում են ֆիզիկական հաշվեհարդարով «ԱՄՆ-ում, Սաուդյան Արաբիայում ու Կատարում գրանցված լրատվամիջոցների, ինչպես նաև ինտերնետ կայքերի միջոցով»:

 

 


Սիրիացի դիվանագետն ընդգծել է, որ սպառնալիքների մասին իրազեկել է Միացյալ Նահանգների համապատախսան մարմիններին: «Չնայած այդ սպառնալիքներին, ես հպարտ եմ, որ պաշտպանում եմ իմ երկրի շահերը»,- ասել է Ջաաֆարին:


Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, ՄԱԿ-ի ԳՎ-ն 133 կողմ, 12 դեմ և 31 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երեկ ընդունել է Սիրիայի վերաբերյալ բանաձև: Փաստաթղթի հիմնական նպատակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նկատմամբ ճնշումն ուժեղացնելն է, որպեսզի այն ձեռնարկի առավել վճռական քայլեր: Իսկ դրան զուգահեռ, մարտական գործողությունները Սիրիայում շարունակվում են: