Էլթոն Ջոնի նմանակը Մերիլին Մոնրոյին հարգանքի տուրք կմատուցի

23:21 • 04.08.12

Ամերիկացի դերասանուհի Մերիլին Մոնրոյի մահվան 50-րդ տարելիցի օրը՝ օգոստոսի 5-ին, բրիտանացի երգիչ-երգահան Էլթոն Ջոնի նմանակը՝ ամերիկացի Ջեֆրի Ալենը, նրան իր հարգանքի տուրքը կմատուցի Փալմզ Սփրինգս քաղաքում:

 

Համերգը կլինի բացօթյա և մուտքն ազատ՝ Փալմզ Սփրինգսի «Ընդմիշտ Մերիլին» արձանի մոտ: Վերջինս ի կսբանե տեղադրվել էր Չիկագոյում, սակայն դժգոհություններից հետո տեղափոխվել էր: Այժմ արձանը մեծ ժողովրդականություն է վայելում Փալմզ Սփրինգսում: Այնտեղ նույնիսկ Մոնրոյի հայտնի ֆիլմերի վերնագրերով կոկտեյլներ են հայտնվել:

 

Համերգը կեզրափակվի իրական Էլթոն Ջոնի «Candle in the Wind» երգով, որը երգիչը գրել է 1973-ին և նվիրել դերասանուհու հիշատակին: Կազմակերպիչները նախատեսում են այդ կատարման ժամանակ լուսավառվող փայտիկներ փոխանցել մասնակիցներին: