«Տատիկին դաջվածքների» ռեժիսորն ամուսնացել է նույն ֆիլմի օպերատորի հետ (լուսանկարներ)

15:31 • 04.08.12

Սփյուռքահայ ռեժիսոր, 9-րդ «Ոսկե ծիրանի» մրցանակակիր Սուզան Խարտալյանը, որը հայաստանցի հանդիսատեսին ավելի շատ հայտնի է «Տատիկին դաջվածքները» ֆիլմով, առավոտից շնորհավորանքներ է ստանում՝ իր ամուսնության կապակցությամբ, ինչի մասին համապատասխան կարգավիճակի փոփոխություն է արել Facebook-ի իր էջում:


Tert.am-ին նա բացառիկ կարգով հայտնեց, որ իրականում «Տատիկին դաջվածքների» օպերատոր, շվեդ ռեժիսոր Փեո Հոլմքվիսթի հետ ամուսնացած են արդեն 22 տարի: Խարտալյանն ու Հոլմքվիսթը նաև այլ նախագծերով են հանդես եկել միասին: «Տատիկին դաջվածքները», ի դեպ, թողարկվել է Peå Holmquist Film HB կինոընկերության կողմից:


Այժմ 2 ռեժիսորները նոր ու վտանգավոր նախագիծ են սկսել՝ ֆիլմի Միջին Արևելքի վերջին զարգացումների մասին: Խարտալյանն ասաց, որ իրենց ամուսնության մասին «բարձրաձայնելը» ամուսնու գաղափարն էր:

«Պարզապես երբ վտանգի առաջ ես, կհիշես քո սիրելիները և կուզես այս մասին բարձրաձայնել». հայտնեց Խարտալյանը:


Իսկ ընդհանուր առմամբ այդ «բարձրաձայնումը» Խարտալյանը բնորոշեց «խենթ ռոմանտիկա»: