Ֆրանսուհին, ով սպանել էր իր 8 երեխաներին, ազատ է արձակվել
Ֆրանսիայում նախկին դայակ Դոմինիկ Կոտրեն, ով խոստովանել է սեփական 8 նորածինների սպանությունը, երկու տարվա կալանավորումից հետո ազատ է արձակվել, գրում է BBC-ն:
2010թ. հուլիսին երեխաների դիերը հայտնաբերվել էին Վիլեր-օ-Տերտր քաղաքում գտնվող իր տան այգում՝ նոր ծառեր տնկելու ժամանակ: Երեխաները սպանվել էին 1989-2006թթ ընկած ժամանակահատվածում:
Ինքը՝ Կոտրեն հայտարարել է, որ իրեն բռնաբարել է սեփական հայրը, ինչի պատճառով ինքը սպանել է երեխաներին՝ վախենալով, որ երեխաները կարող են ծնվել արյունապղծության արդյունքում: Նրա ամուսնինը պնդում է, որ չգիտեր ծննդաբերությունների մասին:
Դատարանը դեռ չի արդարացրել Կոտրեին՝ պարտադրելով նրան պարբերաբար այցելել հոգեբանի:










