Նիգերի դելտայում հարձակման է ենթարկվել 2 նավ. կան զոհեր
Նիգերիայի հարավային ափի մոտ երկու նավ զինված հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից. երկու մարդ զոհվել է, երկուսը` վիրավորվել, հայտնում է BBC-ն:
Հարձակվողները առևանգել են անձնակազմի 4 անդամներին, որոնց որոնմամբ այժմ զբաղվում են Նիգերիայի ռազմա-ծովային ուժերը:
Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իշխանությունները հայտարարել էին, որ մտադիր են արբանյակներ կիրառել` նավթի ապօրինի արդյունահանմանը հետևելու համար:
Նիգերի գետաբերանը Նիգերիայի նավթարդյունաբերական գլխավոր կենտրոնն է:










