Հյուսիսային Կորեային պատուհասել են ջրհեղեղները

15:57 • 04.08.12

Հյուսիսային Կորեայում ջրհեղեղների հետևանքով, տարբեր աղբյուրների համաձայն 160-170 մարդ է զոհվել: Եվս 400-ը անհետ կորած է համարվում:


Ուժեղ անձրևները և հեղեղումները տանիքից զրկել են 212 հազար մարդու: Ջրի տակ են անցելավելի քան 65 հազար հեկտար հողատարածք:


Տարերային աղետի հետևանքով 8,6 հազար տուն է ավերվել, 1,4 հազար դպրոց, հիվանդանոց և գործարան ստիպված են եղել դադարեցնել իրենց աշխատանքը: