Լինելով օրենքի պաշտպան` ՃՈ աշխատակիցը իրեն վեր է դասում օրենքից (լուսանկարներ)

12:34 • 04.08.12

Այսօր` օգոստոսի 4-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարահանել է ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակցի կողմից վարած «BMW» մակնիշի 40 ԼԼ 045 համարանիշի ավտոմեքենան:

 

Գ. Շաշմյանը Tert.am–ին հայտնում է, որ նշված ավտոմեքենայի դիմապակու վրայից բացակայում է «ԱՊՊԱ» և տեխզննման կտրոնները: Նման արարքի համար ավտոմեքենայի սեփականատերն ու վարորդը պետք է ենթարկվեն վարչական պատասխանատվության:

 

Հետաքրքիր է` նշված «BMW»-ի սեփականատեր և այն վարող ՃՈ աշխատակիցը ծառայության ընթացքում երբևիցե վարչական պատասխանատվության ենթարկել է տրանսպորտային միջոցների այն վարորդներին, ովքեր չեն ունեցել «ԱՊՊԱ» եւ տեխզննման կտրոններ:

 

Իսկ եթե այո, ապա օրինախախտ վարորդների վրա «ակտ» կազմելու ժամանակ երբևէ մտածել է` իսկ իրեն ո՟վ պետք է վարչական պատասխանատվության ենթարկի:

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի