Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը տեղափոխվել է

14:38 • 04.08.12

Սիրիահայությանը մատուցվող հյուպատոսական ծառայություններն առավել օպերատիվ եւ անվտանգ կազմակերպելու նպատակով Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ժամանակավորապես տեղափոխվել է Հալեպի հայաբնակ շրջաններին ավելի մոտ:


Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:
«Հաստատում եմ այդ տեղեկությունը. Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը տեղափոխվել է այլ տարածք»,- ասել է նա:


Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ Հալեպում շարունակվում են բախումները կառավարական ուժերի և ընդդիմադիր զինված խմբավորումների միջեւ:


ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում արդեն 1.5 տարի տևող բախումների հետևանքով ավելի քան 20.000 մարդ է զոհվել։