Սիրիան Մաքսային միությանն անդամակցելու ցանկություն է հայտնել

12:29 • 04.08.12

Սիրիան առաջիկայում մտադիր է անդամակցել Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի կողմից ստեղծված Մաքսային միությանը: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին, այս մասին հայտնել է Սիրիայի վարչապետի տնտեսական հարցերով տեղակալ Հադրի Ջամիլը:

 

Մոսկվայում գտնվող սիրիական կառավարական պատվիրակությունը Ռուսաստանից խնդրել է վարկ հատկացնել երկրին, ռուսական կողմը հայտնել է, որ հարցը կքննարկի առաջիկա օրերին:
Եվրամիության ու ԱՄՆ-ի կողմից Սիրիայի հանդեպ սահմանված բեռնարգելքից հետո, երկրում տնտեսական իրավիճակը սրվել է:

 

Հադրի Ջամիլը ռուսական կողմին պատմել է նաև կառավարության ու ընդդիմության միջև երկխոսություն սկսելու փորձերի մասին: «Մենք ցանկանում ենք ընդդիմության ներկայացուցիչներին նոր կառավարությունում պաշտոններ տրամադրել: Սակայն նրանք չեն ցանկանում երկխոսություն սկսել»,- ասել է Սիրիայի փոխվարչապետը: