Հայաստանում 50 աստիճան տաքություն չի սպասվում. Հայհիդրոմետ

17:04 • 04.08.12

Բնակչության շրջանում շրջանառվող լուրերը, թե օգոստոս ամսին Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում մինչև 50 աստիճան, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին Tert.am-ին հայտնեցին «Հայհիդրոմետ» ծառայությունից:


Ինչ վերաբերվում է, առհասարակ, հանրապետության տարածքում եղանակի տեսությանը, ապա օգոստոսի 4-ին ու 5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 6-8-ին՝ շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ:


Ամսի 6-ին և 8-ին օդի ջերմաստիճանը կնվազի 3-ից 5 աստիճանով:


Ի հավելում, ներկայացնենք Երևան քաղաքում օգոստոսի 4-ին արձանագրված կլիմայական տվյալները՝ 1956թ. օդի առավելագույն ջերմաստիճանը եղել է 39.8 0C, իսկ 1958 թվականին` 11.80C: