Ավստրալիայում վանդալները դաժան հաշվեհարդար են տեսել կենդանաբանական այգու կենդանիների հետ
Ավստրալական մասնավոր կենդանաբանական այգիներից մեկը ներխուժումից հետո մեկ տասնյակ թռչուն է գլխատվել, տասնյակ կենդանիներ անհետացել են, հայտնում է ABC News-ը: Ընդ որում՝ 9 թռչունի գլուխ կամ դանակով կտրված է եղել կամ պոկված:
Ավստրալիայի Թասմանիա կղզու այս գազանանոցում սկսված խառնաշփոթի ժամանակ ուրբաթ օրը վանդալները կոտրել են նաև մի քանի թռչնատեսակների, վալաբի կենգուրուների և կապիկների վանդակների փականները:
Ընդհանուր առմամբ հաղորդվում է՝ 60 թռչնի և կենդանու անհետացման մասին, որոնցից 2-ը եզակի ծիծեռնակակերպ թութակ են:
Այգու տերն ասել է, որ կտրված թռչունների գլուխները տեսնելը «սրտխառնոց առաջացնելու չափ տհաճ էր տեսնել»:










