Մուրացանի հիվանդանոցում մահացել է կարիճի խայթոցից տեղափոխված աղջնակը
Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ Մուրացանի հիվանդանոցում մահացել է 5-ամյա Օվսաննա Հակոբյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գ. Շամշյանը, երեկ` օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում: Կեսօրին Արարատի մարզի Արարատ գյուղի տներից մեկից Օվսաննա անունով 5-ամյա աղջնակը շտապ տեղափոխվել էր Արարատի բժշկական կենտրոն, քանի որ երեխային խայթել էր սև կարիճը:
Երեխային առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո գիշերը` ժամը 3-ի սահմաններում, երեխան «ռեանիմոբիլ» բժշկական հատուկ տեխնիկայով հագեցված ավտոմեքենայով տեղափոխվել էր Մուրացանի հիվանդանոց:
Հիվանդանոցից Գ. Շամշյանին հայտնել էին, որ աղջիկն իրենց հսկողության տակ է, սակայն գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:










