Կասկածելի ձայների պատճառով Պրահայում վթարային վայրէջք է իրականացրել Boeing ինքնաթիռը
Այսօր Չեխիայի մայրաքաղաքի միջազգային Ռուժինե օդանավակայանում վթարային վայրէջք է իրականացրել ուղևորատար Boeing-737 օդանավը, որում 180 լեհ զբոսաշրջիկ կար, ովքեր Պորտուգալիա էին ուղևորվում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը:
Չեխական Travel Service ավիաընկերության օդանավի անձնակազմին նման քայլի դիմել ստիպել են սրահից լսվող տարօրինակ ձայները: Վայրէջքի ժամանակ ոչ ոք չի տուժել:
Մինչ վայրէջքի իրականացումը, ինքնաթիռը օդում մի քանի պտույտ է կատարել վառելիքը սպառելու նպատակով:










