Կոդ-դ'Իվուարում փոխհրաձգություն է տեղի ունեցել ոստիկանական բաժանմունքում
Զինված խմբավորումը Կոդ-դ'Իվուարում առնվազն 3 ոստիկան է սպանել Աբիջան քաղաքի ոստիկանական բաժանմունքի վրա իրականացված հարձակման ժամանակ, հաղորդում է BBC-ն:
Իշխանությունները հաղորդում են, որ հարձակման պատճառն անհայտ է: Հաղորդումներից մեկի համաձայն, խմբավորումը փորձում էր ազատել ազատազրկվածներից մեկին, ով ձերբակալվել էր թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ կապված կասկածների հիման վրա:










