Վրաստանում 40 կուսակցություն ցանկանում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին
Վրաստանի ԿՀՎ-ի տեղեկություններով, հոկտեմբերի 1-ին նախատեսվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 40 քաղաքական կուսակցություն, որոնցից 19-ն արդեն գրանցվել են: Մյուս կուսակցությունների հայտերը գտնվում են քննարկման փուլում, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Համաձայն անցկացված սոցհարցումների, և անկախ փորձագետների կարծիքով, պատգամավորական մանդատներ կարող է ստանալ միայն 3 քաղաքական ուժ` իշխող «Միացյալ ազգային շարժում»-ը, ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիան և Քրիստոնյա-դեմոկրատական շարժումը:
Փորձագետները գտնում են, որ մնացած քաղաքական կուսակցությունները չեն կարողանա ընտրողների բավարար աջակցություն ստանալ և հաղթահարել խորհրդարան անցնելու համար սահմանված 5 տոկոսանոց սահմանագիծը:










