Հունաստանի ոստիկանությունը 5 հազար անօրինական ներգաղթյալ է ձերբակալել

23:41 • 05.08.12

Հունաստանի ոստիկանությունը երկրում ապաստանած անօրինական ներգաղթյալների դեմ հատուկ գործողություն է իրականացրել, որի արդյունքում ձերբակալվել է մոտ 5 հազ մարդ: Ներգաղթյալները, ովքեր Հունաստանում գտնվելու իրավունքներ չունեն, կուղարկվեն իրենց հայրենի երկրներ, հաղորդում է BBC-ն:


Մտավախություն կա, որ Սիրիայի հակամարտությունը կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքից ներգաղթյալների նորհոսքի նոր ալիքի: Անօրինական ներգաղթյալների ավելի քան 80%-ը Եվրոմիության տարածք են մուտք գործում Հունաստանից: