Սաուդիան Արաբիան Ահմադինեժադին Մեքքա է հրավիրել

16:47 • 05.08.12

Սաուդիան Արաբիայի իշխանությունները Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին հրավիրել են մասնակցելու Մեքքայում կայանալիք մուսուլմանական գագաթնաժողովին. տեղեկացնում է France Press գործակալությունը:


Ակնկալվում է, որ գագաթնաժողովի հիմնական թեման կլինի մուսուլմանական տարբեր երկրների միջև առկա տարաձայնությունների հարթումը: Մասնակիցների ամբողջական կազմը դեռևս չի հրապարակվում:


Գագաթնաժողովին մասնակցելու հրավեր են ստացել Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ 57 երկրները:


Ենթադրվում է, որ քննարկման հիմնական թեման կլինի Սիրիայում ստեղծված իրավիճակը: