Ֆերմերը փակել է Լիտվան Լատվիային միացնող մայրուղին
Լատվիացի ֆերմերը փակել է դեպի Լիտվա տանող մայրուղու այն հատվածը, որն անցնում է իրեն պատկանող հողատարծքով. տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Ֆերմերը, ում անունը չի նշվում, տարածքում երթևեկությունն արգելող նշանը տեղադրել է մոտ մեկ ամիս առաջ, այն բանից հետո, երբ Լատվիայի իշխանությունները նրան են վերագրել հողի այն հատվածը, որով անցնում է մայրուղին:
Լատվիան, սակայն, Լիտվային չի զգուշացրել, որ մայրուղու այդ հատվածը վերադարձվելու է մասնավոր անհատի:
Բացի դրանից` երկու երկրների ճանապարհային ծառայությունների միջև ճանապարհի նորոգման մասին պայմանավորվածություն է եղել: Լիտվայի ճանապարհաշինարարները նորոգել են իրենց հատվածը, սակայն Լատվիայի հատվածում վերանորոգման աշխատանքներ չեն սկսվել:










