Օկլահոմա նահանգում մի ամբողջ քաղաք է այրվել

13:53 • 05.08.12

Անտառային հզոր հրդեհները ԱՄՆ Օկլահոմա նահանգում գրեթե ամբողջության վերացրել են Օկլահոմա-սիթիից 30 կմ հեռավորությամբ գտնվող Լյութեր ոչ մեծ քաղաքը:
 

Բարեբախտաբար քաղաքի շուրջ 600 բնակիչներից ոչ ոք չի տուժել. նրանք հաջողությամբ տարհանվել են:
 

Ոստիկանությունը չի բացառում, որ քաղաքի հրկիզվել: Փրկարար ծառայությունն անանուն զանգ է ստացել այն մասին, որ անհայտ տղամարդը չոր խոտի վրա այրվող թերթեր է նետում:

«Կասկածյալն արդեն հետախուզվում է»,- հայտարարել է Օկլահոմայի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Մայերսը:


Օկլահոման, սակայն, միակ նահանգը չէ, որում անտառային հրդեհներ են: Կրակը մոլեգնում է նաև Արիզոնա, Արկանզաս, Կոլորադո և Յուտա նահանգներում, որտեղ նույնպես աննորմալ շոգ է: