Համակիրները Տիմոշենկոյի ազատազրկման օրը նրան 365 վարդ են փոխանցել

21:31 • 05.08.12

Ուկրաինայի միացյալ ընդդիմության առաջնորդները նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին 365 սպիտակ վարդ են փոխանցել: Վարդերի քանակը համապատասխանում է այն օրերի թվին, որը նա անցկացրել է մեկուսարանում և հիվանդանոցում, հաղորդում է «Ինտեֆաքս Ուկրաինա» գործակալությունը:

«Մենք այսօր եկել ենք Յուլյային աջակցելու, ասելու, որ նա ոչ միայն ուժեղ անձնավորություն է, ոչ միայն գեղեցիկ կին, այլ նաև իսկական ուկրաինուհի, անկոտրում, և մենք նրա հետ ենք այսօր: Այստեղ 365 սպիտակ վարդ է, այդքան օր նա ազատազրկված է, և ես հավատում եմ, որ այսուհետ մենք միմյանց և Յուլիային միայն տոների առիթով կնվիրենք, և սրանք վերջին վարդերն են, որոնք կապված են նրա ազատազրկման հետ»,- հայտարարել է «Ֆռոնտ զմին» կուսակցության ղեկավար Արսենի Յացենյուկը:

 

Տիմոշենկոյի համար նախատեսված վարդերը փոխանցվել են պահակային ծառայության միջոցով:
Միևնույն ժամանակ, նրա կողմնակիցները, ովքեր հավաքվել էին հիվանդանոցի պատերի մոտ, օդ են բաց թողել կարմիր և սպիտակ փուչիկներ, որոնք թռել են դեպի Տիմոշենկոյի պատուհանը: