Խոշոր ահաբեկչություն Եմենում. 42 զոհ

10:37 • 05.08.12

Այսօր վաղ առավոտյան Եմենի հարավային Ջաար քաղաքում ահաբեկչական ակտ է իրականացվել: Reuters գործակալության տեղեկություններով` մահապարտ ահաբեկիչը պայթուցիկը գործի է դրել թաղման արարողության ժամանակ: Նախապես հայտարարվում էր 20 զոհի մասին, սակայն վերջին տվյալներով զոհերի թիվը 42 է:

Նշվում է, որ զոհերից նվազագույնը 25-ը զինված այն խմբավորման մարտիկներ են, որոնք աջակցել են իշխանություններին երկրի այդ հատվածից դուրս մղել «Ալ Կաիդա»-ի մարտիկներին:

 

«Արաբական թերակղզու Ալ-Կաիդա» խմբավորումը համարվում է աշխարհի ամենավտանգավոր ահաբեկչական կառույցներից մեկը և պատասխանատու է տարածաշրջանում իրականացված մի շարք ահաբեկչական գործողությունների համար: Դրանցից ամենախոշորը Եմենի մայրաքաղաք Սանայի պայթյունն էր այս տարվա մայիսին, ինչի հետևանքով զոհվել էր ավելի քան 100 մարդ: