Հրաձգություն ԱՄՆ Վիսկոնսին նահանգում. կա 7 զոհ

08:44 • 06.08.12

ԱՄՆ Վիսկոնսին նահանգի սիկխերի տաճարում տեղի ունեցած հրաձգության ընթացքում յոթ մարդ է զոհվել՝ ներառյալ հրաձիգը. տեղեկացնում է BBC-ն:



Ոստիկանությունը, մի քանի ահազանգ ստանալուց հետո, այնտեղ է ուղարկել հերթապահ ոստիկանի, ով էլ փոխհրաձգության մեջ է մտել զինված հանցագործի հետ:



Ոստիկանը բազմաթիվ վերքեր է ստացել, սակայն նրա կյանքին վտանգի չի սպառնում։ 


Ոստիկանությունը շրջափակել է տարածքն ու լրագրողներին խնդրել զերծ մնալ դեպքի վայրից ուղիղ եթեր հեռարձակելուց:


Վիրավորների թվի մասին տեղեկություններ չկան, սակայն, ըստ BBC-Ի, հավանաբար, նրանց թիվն անցնում է 25-ը: