Գեղարքունիքի մարզում «ԳԱԶ 53»-ը բախվել է «Օպել Վեկտրային». կա 4 վիրավոր

09:01 • 06.08.12

Այսօր` օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բնակիչ, 49-ամյա Սերյոժա Առաքելյանը, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 52-րդ կիլոմետին վարելով «ԳԱԶ 53» մակնիշի առանց համարանիշի բեռնատար ավտմեքենան, բախվել է 39-ամյա Կամո Հակոբյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 07 ՍՍ 508 համարանիշի ավտոմեքենային:


Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել Գ. Հակոբյանն ու նրա ուղևորներ, 21-ամյա Համլետ Մելքոնյանը, 51-ամյա Սոֆիկ Մհերյանը և 50-ամյա Տիգրան Ադիլխանյանը:


Վթարի վայր են ժամանել Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը` Մարտունու ոստիկանապետ Վահան Մարգարյանի գլխավորությամբ:


Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները` հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:


Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Մարտունու քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:


Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մարտունու բաժնի հատուկ պահպանման տարածք:


Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի