ՀԲԸՄ-ը սիրիահայերին 1 մլն դոլար մարդասիրական օգնություն կհատկացնի

08:14 • 06.08.12

Սիրիայի հայաշատ համայնքին անհրաժեշտ հումանիտար օգնություն ցուցաբերելու նպատակով Հայկական Բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) մեկ միլիոն դոլար կհատկացնի:


«Սիրիայում ընթացող զինված հակամարտության ընդլայնումը ի թիվս այլ բնակավայրերի, լուրջ հումանիտար ճգնաժամ է առաջացրել հայաշատ շրջաններում՝ Հալեպում, Դամասկոսում և Կամիշլիում:


Որոշ ընտանիքներ արդեն վնասներ են կրել կառավարական և ընդդիմադիր ուժերի բախումների հետևանքով, որոնց ընթացքում նաև ծանր հրետանի է օգտագործվում»,-ասված է ՀԲԸՄ կայքում տեղադրված հաղորդագրությունում:


ՀԲԸՄ-ը հաղորդագրության մեջ նշվում է, որ գումարն ուղղվելու է Հալեպի, Դամասկոսի և Կամիշլիի կենտրոններին՝ աշխատանքները համակարգելու համար, որպեսզի օգնություն ցուցաբերվի այն ընտանիքներին, որոնք դրա կարիքն ունեն՝ անկախ նրանց գտնվելու վայրից:


Նրանք նաև պատրաստ են տեղավորել այն սիրիահայերին, ովքեր ստիպված կլինեն լքել իրենց տները:


Քննարկվում է նաև ՀԲԸՄ Կիպրոսի հնարավորությունները որպես ժամանակավոր ապաստան այն ընտանիքներին տրամադրելու հարցը, որոնք ստիպված կլինեն լքել երկիրը: