Շոն Փենը միացել է Ուգո Չավեսի նախընտրական արշավին
Ամերիկացի դերասան Շոն Փենը միացել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի նախընտրական արշավին, այս մասին տեղեկացնում է ABCNews-ը:
Փենը Չավեսի ընկերն է, որը հուսով է նախագահ վերընտրվել ևս 6 տարով, հոկտեմբերի 7-ին սպասվող ընտրություններում:
Այս արշավը գնահատվում է Չավեսի ամենաբարդ պայքարը իր քաղաքական կարիերայի ընթացքում:
Չավեսը ամբոխի առաջ շնորհակալություն է հայտնել Փենին՝ իրենց այցելելու համար և ասել, որ իրենք բոլորն էլ ամերիկացի են: Ճերմակ հագուստով և ակնոցով Փենը միայն գրկել է Չավեսին, ձեռքով արել մարդկանց:
Օսկարակիր դերասանը հայտնի է նաև իր քաղաքական ակտիվությամբ:










