Ֆրանսիական Ռեյունիոն կղզում սերֆինգիստ է տուժել շնաձկան հարձակումից
Ֆրանսիայի Ռեյունիոն կղզու Սեն-Լյո քաղաքի ջրային հատվածում շնաձկան հարձակումից սերֆինգիստ է տուժել, հաղորդում է «Ֆրանս Փրես» գործակալությունը:
«Սերֆինգիստը, ով մոտ 40 տարեկան է, ոտքի և ձեռքի ծանր վնասվածքներ է ստացել: Բժիշկների կանխատեսումները այն մասին, թե արդյո՞ք հրավոր է փրկել նրա կյանքը, դեռ անհայտ է», - գործակալությանը հայտնել է համայնքի ղեկավար Քսավյե Բրյունտյերը:
Կատարվածն այս տարի արդեն երրորդ հարձակումն է սերֆինգիստների վրա`Հնդկական օվկիանոսում գտնվող այս կղզու ափերի մոտ: Նախորդ տարի գիշատիչ շնաձկան հարձակում էր գրանցվել 6 անգամ, և 2 մարդ դրա հետևանքով զոհվել էր:
Նախորդ շաբաթ քաղաքային իշխանությունների կողմից արտոնվել էր տափակաքիթ շնաձկան որսը` հենց այդ տեսակն է հարձակվում մարդկանց վրա, սակայն ավելի ուշ այդ որոշումը չեղյալ համարվեց:










