Հարավային Կորեայում մեկնարկել է բոդիարտի միջազգային փառատոնը (լուսանկարներ)

16:05 • 02.09.12

Հարավկորեական Դաեգու քաղաքում մեկնարկել է աշխարհի ամենագունագեղ միջոցառումներից մեկը` բոդիարտի միջազգային փառատոնը, գրում է One News Page-ը:

 

Փառատոնի մասնակից մոդելների մարմինները հմուտ մասնագետները վերածել են արվեստի իսկական «քայլող» գործերի:


Բոլոր մոդելները մրցելու են 3 անվանակարգերում` լավագույն բոդիարտ, լավագույն երևակայական դիմահարդարում և ամենաֆոտոգենիկ մոդել:

 

Բոդիարտի միջազգային փառատոնն անցկացվում է 2008 թ.-ից ի վեր: Այս տարի դրան մասնակցում են հարյուրավոր նկարիչներ ու դիմահարդարներ աշխարհի տարբեր երկրներից: