Վենետիկի փառատոնի «Ոսկե առյուծին» արժանացել է հարավկորեացի ռեժիսոր Կիմ Կի Դուկի «Պյետա» ֆիլմը

23:08 • 08.09.12

Օգոստոսի 29-ից մեկնարկած Վենետիկի 69-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակը` «Ոսկե առյուծը», ստացել է հարավկորեացի ռեժիսոր Կիմ Կի Դուկի «Պյետա» ֆիլմը, հաղորդում է BBC-ն:


Հաղթողին ոսկե արձանը հանձնել է փառատոնի ներկայիս ղեկավար Ալբերտո Բարբերան և ժյուրիի նախագահ ամերիկացի ռեժիսոր Մայքլ Մաննը:


Լավագույն ռեժիսուրայի համար նախատեսված մրցանակին` «Արծաթե առյուծին» արժանացել է Պոլ Թոմաս Անդերսոնը՝ «Մաստեր» ֆիլմի համար: