Այսօր հայտնի կդառնան Վենետիկի փառատոնի հաղթողները

14:41 • 08.09.12

Այսօր երեկոյան հայտնի կդառնան օգոստոսի 29-ից մեկնարկած Վենետիկի 69-րդ կինոփառատոնի հաղթողների անունները:

 

Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, այս տարվա մրցութային ծրագրում ներառվել են նախորդ տարվա համեմատ ավելի քիչ ֆիլմեր: Մրցութային ծրագրի ներկայիս ղեկավար Ալբերտո Բարբերան այս տարի ընտրել է ընդամենը 18 ֆիլմ:

 

Առավել շատ աժիոտաժ են առաջացրել երկու ֆիլմեր՝ Փոլ Թոմաս Անդերսոնի The Master-ը, որտեղ Հոակին Ֆենիքսը խաղում է նախկին ծովագնացի դերը, և Համրոնի Քորինի Spring Breakers-ը:

 

Ժյուրին կգլխավորի կինոռեժիսոր, սցենարիստ Մայքլ Մանը, ժյուրիի կազմում են մոդել Լետիսիա Կաստան, արվեստագետ Մարինա Աբրամովիչը, արգենտինացի ռեժիսոր և պրոդյուսեր Պաբլո Տրապերոն, բրիտանացի դերասանուհի Սամանտա Մորթոնը, այլք:

 

Նրանք կորոշեն լավագույն դեբյուտը (Leone del futuro), «Օզելլա» մրցանակակիրներին՝ լավագույն սցենարի ու օպերատորական աշխատանքի համար, Մարչելո Մաստրոյանիի մրցանակակրին՝ լավագույն դերասանական դեբյուտի համար, Coppa Volpi գավաթակիներին՝ կանացի և տղամարդու դերի համար, ժյուրիի հատուկ մրցանակակրին, «Արծաթե առյուծ» մրցանակակրին՝ լավագույն ռեժիսուրայի և «Ոսկե առյուծ» մրցանակակրին՝ լավագույն ֆիլմի համար:


Նախորդ տարի «Ոսկե առյուծ»-ի էր արժանացել Ալեքսանդր Սոկուրովի «Ֆաուստ» ֆիլմը: