Էլվիս Փրեսլիի Աստվածաշունչը վաճառվել է 92 000 դոլարով, շորտերի համար գնորդ չի գտնվել

13:34 • 09.09.12

Ռոքնռոլի լեգենդ Էլվիս Փրեսլիին պատկանած Աստվածաշունչը Մեծ Բրիտանիայում աճուրդում վաճառվել է 59 000 ֆունտով՝ մոտ 92 000 դոլարով, հայտնում է NY Daily News-ը:

 

Սուրբ Գիրքը Փրեսլիին է նվիրվել 1957-ին Graceland-ի իր կալվածքում՝ առաջին Սբ Ծննդի գիշերը: Սպասվում էր, որ գիրքը կվաճառվի 25 000 ֆունտով, սակայն ակնկալիքը կրկնապատկվել է:

 

Փոխարենը չի հաջողվել վաճառել Էլվիսի շորտերը:

 

Ընդհանուր առմամբ Սթոքփորթի Omega Auctions-ում վաճառվել են Փրեսլիին պատկանող 100 000 ֆունտի իրեր: