FEMEN-ի ակտիվիստուհիները խաչեր են սղոցել Նիդերլանդներում

15:33 • 09.09.12

Ուկրաինական FEMEN շարժման ակտիվիստուհիները Հոլանդիայի Էնսհեդ քաղաքում խաչեր են սղոցել, հայտնում է Взгляд-ը:

 

Այս անգամ, սակայն, խոսքը ոչ թե կրոնական հուշարձանների մասին է, այլ արվեստի նմուշների. GOGBOT արտ-փառատոնի շրջանակներում ուկրաինուհիները նախ խաչեր են տեղադրել, ապա իրենք էլ կտրտել են դրանք:

 

FEMEN-ի կայքում այս մասին ասված է հետևյալը. «Սրբազան խաչասղոցման խորհրդով ճանաչված վարպետների իրագործմամբ բացվեց հոլանդական 8-րդ GOGBOT արտ-ֆեստի 2-րդ օրը, որը նվիրված է Pussy Riot խմբին: FEMEN-ի սեքստրեմիստուհիները հյուրերի ծափողջյունների ներքո ցուցադրաբար սղոցել են 3 հեղինակային խաչ»:

 

Ուկրաինուհի ակտիվիստուհիները առաջին անգամ չէ, որ խաչի սղոցումով իրենց բողոքն են հայտնում «տերտերակրեմլյան իշխանության» դեմ: