Ջեյմս Քեմերոնը Avatar-ի 2-րդ և 3-րդ մասերը դեռ չնկարահանած՝ խոսել է Avatar 4-ի մասին

12:54 • 11.09.12

Օսկարակիր ռեժիսոր Ջեյմս Քեմերոնն արդեն խոսում է Avatar 4-ի մասին, չնայած այն հանգամանքին, որ կինոաշխարհում մեծ աղմուկ հանած Avatar ֆիլմի երկրորդ և երրորդ մասերը դեռևս չեն նկարահանվել,  գրում է Huffinghton Post-ը:

 

MTV հեռուստաալիքի հետ զրույցում Քեմերոնն ասել է, որ արդեն պատկերացնում է Avatar 4-ի սցենարը և որ դրա հետ կապված բազմաթիվ նոր գաղափարներ ունի:

 

«Թեև սցենարից որևէ տառ գրված չկա, այնուամենայնիվ, իմ պատկերացմամբ՝ ֆիլմում կպատմվի Պանդորայի և այնտեղ բնակվող մարդկանց մասին»,- նշել է ռեժիսորը:

 

Մասնագետները հակված են այն կարծիքին, որ Avatar 2-ը մեծ էկրան կբարձրանա 2015 թ.-ից ոչ շուտ: