ՀՀ պետական կամերային նվագախումբը մեկնարկում է իր 50-րդ համերգաշրջանը
Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 26-ին, ժամը 19:00-ին Հայաստանի պետական կամերային նվագախումբը մեկնարկելու է իր 50-րդ հոբելյանական համերգաշրջանը:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պետական կամերային նվագախմբի ղեկավարությունը:
Հայաստանի Պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը համերգաշրջանի բացման համերգին կներկայացնի Արենսկու, Գլազունովի, Բլյումենֆելդի
ստեղծագործությունները Ռուսական Վարիացիաներ թեմաներով:
Գլազունովի Կոնցերտ սաքսոֆոնի և լարայինների համար ստեղծագործությունում ելույթ կունենա միջազգային մրցույթի մրցանակակիր սաքսոֆոնահար Գոռ Ղասաբյանը:
Հայաստանի պետական կամերային նվագախմբի ղեկավարությունը տեղեկացնում է, որ տոմսերը վաճառվում են:










