Աֆղանցին սովորական աղով հայտնի մարդկանց պատկերներ է ստեղծում (տեսանյութեր)

13:13 • 11.09.12

Բոլոր սնահավատ մարդիկ համոզված են, որ աղ թափելը վատ նշան է, սակայն ոչ աֆղանցի Բաշիր Սուլթանին, գրում է «Օդիթի Սենթրալը»:

 

Կանադական Տորոնտո քաղաքում բնակվող Սուլթանին ընտրել է ստեղծագործելու բավական յուրահատուկ տարբերակ. նա ժամանակակից հայտնի մարդկանց պատկերներն է ստեղծում` օգտագործելով միայն սովորական աղ:

 

Տղամարդը նախ աղամանից զգուշությամբ սև թղթի վրա է թափում աղը, ինչից հետո շեղբի կամ փայտիկի օգնությամբ շտկումներ կատարում` ուրվագծելով պատկերը:

 

Ստորև ներկայացված տեսանյութերում կարելի է հետևել աղե պատկերենի ստեղծման հետաքրքիր գործընթացին: