Ֆրանսիացի նկարիչն անհավատալի պատկերներ է ստեղծում ամրակներից (լուսանկարներ)
Ֆրանսիացի նկարիչ Բապտիստ Դեբոմբուրգն արվեստի «գլուխգործոցներ» է ստեղծում` օգտագործելով միայն սովորական գրասենյակային ամրակներ, գրում է «Օդիթի Սենթրալ»-ը:
Տարիներ շարունակ իր վրա աշխատելուց և բավականաչափ փորձ ձեռք բերելուց հետո, ֆրանսիացին այժմ ունի նման արտառոց նկարների հսկայական հավաքածու:
Հարյուր հազարավոր ամրակներից կազմված նրա ստեղծագործություններում ներդաշնակորեն համադրվում են դասական ու ժամանակակից արվեստները:










