Աթենքի հնագույն թատրոնը 2 500 տարվա ընդմիջումից հետո կրկին բացում է իր դռները

13:41 • 13.09.12

Աթենքի հանրահայտ Ակրոպոլիսի հարևանությամբ գտնվող Դիոնիսի հնամենի թատրոնը 2 500 տարվա ընդմիջումից հետո կրկին բացում է իր դռները, գրում է Euromag-ը:

 

Հազարավոր տարիների դադարից հետո այստեղ առաջին անգամ կբեմադրվի հին հույն ողբերգակ Էսքիլեսի «Շղթայակապ Պրոմեթևսը» աշխատությունից մի հատված, որի ընթացքում կհնչեն նաև Գլյուկի և Վիվալդիի ստեղծագործությունները: Նախատեսված է, որ 2 դերասաններ կընթերցեն Էսքիլեսի ողբերգության բնօրինակից պատառիկներ, այնուհետև կթարգմանեն դրանք:

 

Բեմադրության պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 22-ին և կտևի մոտ 1 ժամ:

 

Դիոնիսի թատրոնը համարվում է աշխարհի ամենահին թատրոններից մեկը: Այն կառուցվել է մ.թ.ա. 6-րդ դարում և տեղավորում էր մոտ 15 հազար հանդիսատես: 2009թ.-ից սկսած՝ թատրոնում վերականգնողական աշխատանքներ են իրականացվում, որոնք ավարտին կհասցվեն 3 տարուց: