Բակո Սահակյանն ընդունել է հանրահայտ ռոք երաժիշտներ Դերեկ Շիրինյանին ու Գլեն Հյուզին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է հանրահայտ ռոք երաժիշտներ Դերեկ Շիրինյանին ու Գլեն Հյուզին:
Ինչպես տեղեկանում ենք Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը ողջունել է երաժիշտների համերգի անցկացումն Արցախում՝ նշելով, որ այն նպաստում է հանրապետության մշակութային կյանքի աշխուժացմանը:
Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Նարինե Աղաբալյանը:










