Գվատեմալական գյուղում մայաների որմնանկարներ են հայտնաբերվել
Գվատեմալական Չախուլ գյուղի մի բնակիչ խոհանոցը վերանորոգելիս հազվագյուտ որմնանկարներ է հայտնաբերել իր տան պատին, հաղորդում է The National Geographic-ը:
Այս հայտնագործությունը Լուկաս Ռամիրեսը կատարել է 5 տարի առաջ, սակայն հնագետները գտածոի մասին տեղեկացել են միայն վերջերս: Գիտնականները կարծում են, որ որմնանկարները մայաների մշակույթին են պատկանում:
Տունը, որտեղ հայտնաբերվել են պատկերները, կառուցվել է 17-րդ դարում: Պատին պատկերված է մարդկանց շքերթ, նրանցից որոշները հնդկացիական, որոշները` իսպանական հագուստ են կրում:
Գիտնականները կարծում են, որ որմնանկարի հեղինակը պատկերել է այսպես կոչված «գրավման պարը»` ծիսակարգ, որը նվիրված է մայաների հող իսպանացիների ներխուժմանը և նրանց քրիստոնեացմանը։
ԱՄՆ Բոստոնի համալսարանի հնագետ Ուիլիամ Սատուրնոյի խոսքով, այդ որմնանկարները շատ հազվագյուտ են, և այդ պատճառով շատ կարևոր է հասցնել դրանք լավ ուսումնասիրել:
Որմնանկարները կարող են շուտով անհետ կորչել օդի և արևի ճառագայթների ազդեցությամբ, քանի որ բացվելուց հետո, 5 տարի անպաշտպան են մնացել:










