«ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ 300»՝ փառատոն Գառնիում
Այսօր Գառնիում տեղի կունենա «Սայաթ-Նովա 300» մարզային փառատոնը. այս մասին տեղեկացնում են Գառնիի համայքապետարանից:
Փառատոնի նպատակն է հայ ժամանակակից հանդիսատեսին ևս մեկ անգամ ներկայացնել և մատուցել 18-րդ դարի հայ մեծ գուսան Սայաթ-Նովայի արվեստը:
Փառատոնը նաև հրաշալի առիթ է, որպեսզի մարզի շնորհալի երիտասարդները ներկայանան իրենց ձիրքով ու տաղանդով, ինչը կնպաստի մարզի երիտասարդության ինքնադրսևորմանը: Այն նաև կնպաստի Կոտայքի մարզի մշակութային կենտրոնների համախմբմանը:
Տեղակացնենք ՝ փառատոնի կազմակերպիչներն են Գառնիի Մարզամշակութային կենտրոնը` Գառնիի համայքապետարանի աջակցությամբ:
«Սայաթ-Նովա 300» փառատոնին մասնակցելու են Աբովյան, Չարենցավան, Բյուրեղավան քաղաքները, Գեղաշեն, Սոլակ, Գողթ և բնականաբար Գառնի համայքները:
«Ունենք 20 մասնակիցներ, ովքեր կներկայացնեն մեր գուսանի տաղերը՝ երգի, ասմունքի ինչպես նաև երաժշտության ու պարի տեսքով»,- տեղեկացնում են Գառնիի համայնքապետարանից:
Գառնիի համայնքապետարանը մասնակիցներին կշնորհի շնորհակալագրեր և հուշանվերներ:










