Գեղարվեստական փորձեր և կերպարվեստի իրական գլուխգործոցներ ձեռքերի վրա (լուսանկարներ)
Բրիտանացի լուսանկարիչ Ռեյ Մեսեյը իր ժամանակի մեծ մասը նվիրել է բոդի արտին: Վարպետորեն ներկված ձեռքի դաստակների և մատների նրա լուսանկարները որոշակի պատրանք են ստեղծում. առաջին հայացքից նույնիսկ չի երևում, որ պատկերները ստեղծված են միայն ձեռքերի շնորհիվ: Դժվար է հավատալ, որ փետուրավոր գրիչով լուսանկարը արված է ձեռքի մատի վրա:
Բոդի արտը (անգլ. Body Art - «մարմնի արվեստ») – ավանգարդային արվեստի տեսակներից մեկն է, որտեղ ստեղծագործության գլխավոր առարկան մարդու մարմինն է:
Արվեստի բովանդակությունը բացահայտվում է ոչ վերբալ լեզվի միջոցով՝ դիրքեր, ժեստեր, միմիկաներ, նշանների նկարներ մարմնի վրա, «զարդեր»: Բոդի արտի համար որպես առարկա կարող են օգտագործվել նաև նկարներ, լուսանկարներ, տեսագրություններ և մարմնի մուլյաժներ:
Աղբյուրը՝adme.ru










