Ամերիկացին արվեստի ախորժելի գործեր է ստեղծում սննդից (լուսանկարներ)
Ամերիկացի նկարիչ Կառլ Ուարներն ուղղակի ապշեցուցիչ բնապատկերներ է ստեղծում` վրձինն ու ներկերը փոխարինելով տարբեր սննդամթերքներով, գրում է «Օդիթի Սենթրալ»-ը:
Ի տարբերություն արվեստի մյուս գործերի` սրանք շատ ախորժելի են և ամբողջությամբ ուտելու:
Ուարները նշել է, որ սննդային բնապատկերների ստեղծման հարցում ինքը ոգեշնչվել է հանրահայտ «Օզի կախարդը» գրիքով և «Չարլին և շոկոլադի ֆաբրիկան» ֆիլմով:
Իր աշխատանքներում ամերիկացին օգտագործում է տարբեր բանջարեղեններ, հացաբուլկեղեն, մսամթերք, կանաչեղեն, համեմունքներ և այլ պարագաներ:
Որևէ նմուշ ստեղծելուց առաջ Ուարները նախևառաջ նկարում է դրա էսքիզը, ինչից հետո միայն ուղորվում է սուպերմարկետ` անհարժեշտ պարագաների «քասթինգ» անելու:










