Համերգ՝ նվիրված դուդուկահար Վաչե Հովսեփյանի ծննդյան օրվան
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դահլիճում սեպտեմբերի 17-ին կայացել է համերգ՝ նվիրված մեծանուն դուդուկահար, ժողովրդական արտիստ Վաչե Հովսեփյանին։
Ինչպես տեղեկացնում են Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից, համերգին ներկա է եղել և հիշատակի խոսքով ելույթ է ունեցել դուդուկահարի գործընկերն ու ընկեր Սերգեյ Կարապետյանը:
Համերգի ընթացքում հնչել են դուդուկահարի արվեստն արժևորող ելույթներ:
Սեպտեմբերի 17-ը նաև Վաչե Հովսեփյանի ծննդյան օրն է:
Հայկական և օտարազգի ստեղծագործությունների կատարմամբ հանդես են եկել նաև դուդուկի փառատոնի շրջանակներում Հայաստան ժամանած, ինչպես նաև հայաստանյան լավագույն դուդուկահարները:
Հայկական ծիրանափողը հնչել է Ուրուգվայից, Պորտուգալիայից և Կուբայից ժամանած երաժիշտների՝ այլ երաժշտական գործիքների նվագակցությամբ:
Դուդուկի փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը կկայանա սեպտեմբերի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:










