Բրեդ Փիթը հետաքրքրված է Բոլիվուդի հետ համագործակցությամբ
Հոլիվուդյան աստղ Բրեդ Փիթը հետաքրքրություն է ցուցաբերել բոլիվուդյան կինոստուդիայի հետ համագործակցության նկատմամբ, հաղորդում է lenta.ru-ն՝ վկայակոչելով The Hollywood Reporter-ի հաղորդագրությունը:
Վերջին շրջանում տված հարցազրույցներից մեկում դերասանը հայտնել է, որ շատ է լսել հնդկական կինեմատոգրաֆիայի զարգացման մասին: Բացի այդ, Փիթը խոստովանել է, որ իրեն դուր են գալիս բոլիվուդյան ֆիլմերի «դրամատիզմն ու կոլորիտը»:
Նա պատրաստ է նկարահանվել հնդկական ֆիլմում և նույնիսկ մասնակցել պարային համարներին:
Բրեդ Փիթը նախկինում եղել է Հնդկաստանում: 2007թ. նա հանդես է եկել որպես Մայքլ Ուինթերբոթոմի «Նրա սիրտը» ֆիլմի պրոդյուսերներից մեկը, որտեղ գլխավոր դերակատարն է եղել Անջելինա Ջոլին:










