Էն ո՞ր ոչուփուչը վեր կկենա ու «ոչ» կասի իր արյան շրջանառությանը. Համո Սահյան
Ֆեյսբուքյան օգտատեր, մշակութային գործիչ, լրագրող, հրապարակախոս Հովիկ Չարախչյանն այսօր համացանցում տարածել է 90-ականների սկզբին հայ մեծանուն բանաստեղծ, քնարերգու Համո Սահյանից վերցված հարցազրույցից մի հատված, որում նա անդրադառնալով Հայաստանի անկախությանն ասել է հետևյալը.
«Էն ո՞ր ոչուփուչը վեր կկենա ու «ոչ» կասի իր արյան շրջանառությանը, իր աչքի լույսին, ի՛ր արդար հացին, ի՛ր պետականության հիմքերին, ի՛ր թոռների ու թոռնթոռների մարդավայել կյանքին: Աստված չանի, եթե հանկարծ գտնվի մի այդպիսինը. մեր ամբողջ ազգի այտերն ամոթից պիտի շիկնեն:
««Այո»-ն մեր կռիվն է մեզ հետ, աշխարհի հետ, ճակատագրի հետ: Կռվում ենք՝ ուրեմն կա՛նք ու լինելու ենք: Լինելու ենք ազա՛տ ու անկա՛խ...»:










