Գերմանացի մուլտիպլիկատորի՝ ձեռքով նկարված աշխարհի ամենաերկար լաբիրինթոսը գրանցվել է Գինեսի գրքում (տեսանյութ)
Գերմանացի մուլտիպլիկատոր Յո Վոսը ստեղծել է ձեռքով նկարված աշխարհի ամենաերկար լաբիրինթոսը, որից ելք գտնելու համար մոտավորապես 40 ժամ կպահանջվի, գրում է «Օդիթի Սենթրալ»-ը:
40-ամյա Վոսի 10 քմ մակերես ունեցող լայնածավալ աշխատանքը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Նախքան գրքում գրանցվելը, Վոսի ստեղծագործական աշխատանքին հետևել են Գինեսի 5 ներկայացուցիչներ` համոզվելու համար, որ նա ինքնուրույն է աշխատում:
Այժմ մուլտիպլիկատորն անհամբեր սպասում է այն մարդուն, ով վերջիվերջո կկարողանա գտնել լաբիրինթոսից դուրս գալու ճիշտ ճանապարհը: Մինչ այս արված բոլոր փորձերը ձախողվել են:
</p>










