Կարեն Շահնազարովի ֆիլմը ներկայացվել է «Օսկար»-ի

14:32 • 21.09.12

Կինոռեժիսոր Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմը Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացվել է հեղինակավոր «Օսկար»-ի՝ «լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Նման որոշում կայացվել է հինգշաբթի, «Օսկար» մրցանակաբաշխության համար ռուսական ֆիլմեր ընտրող հանձնաժողովի կողմից:

 

«Իհարկե, սա խաղ է կինոմիության կանոններով, սակայն անհավանական հաճելի խաղ է, և ես հպարտ եմ, որ ինձ պատիվ է ընձեռվել ներկայացնել Ռուսաստանի Դաշնությունն «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ»,- «Ինտերֆաքս» գործակալությանն ասել է ռեժիսորը:

 

Ֆիլմի սցենարի հիմքում ընկած է գրող Իլյա Բոյաշովի «Տանկիստ» կամ «Սպիտակ վագր» վիպակը:
 

«Օսկար»-ի հավակնորդների ամբողջական ցուցակը կհրապարակվի 2013թ. հունվարին: