Ջոն Տրավոլտան որդու մահից հետո վերադառնում է կինո
Հոլիվուդյան աստղ Ջոն Տրավոլտան երեք տարվա ընդմիջումից հետո վերադառնում է մեծ կինո, գրում է BBC-ն: Տրավոլտան դադարել էր նկարահանվել ֆիլմերում և գրեթե չէր հայտնվում հասարակության մեջ 16-ամյա որդու՝ Ջեթի մահից հետո:
Նրա որդին մահացել էր 2009թ., Բահամյան կղզիներում ընտանեկան հանգստի ժամանակ: Տղան տառապում էր էպիլեպսիա հիվանդությամբ:
BBC-ին տված հարցազրույցում դերասանն ասել է, որ երկար ժամանակ չէր կողմնորոշվում ինչ անել, սակայն նրա ընտանիքը, ընկերները և եկեղեցու այցելուները, ուր նա հաճախում է, համոզել են նրան վերադառնալ մասնագիտությանը:
«Նրանց աջակցությունն ինձ ուժ է տվել՝ ինքս ինձ ասելու, որ ես կարող եմ վերադառնալ աշխատանքիս, որ դա նորմալ է»,- ասել է Տրավոլտան:
Ընդմիջումից հետո դերասանի առաջին դերը կլինի Մեքսիկայում թմրաբիզնեսի մասին պատմող ֆիլմում: Տրավոլտայի խոսքով՝ նա խաղում է «զզվելի գործակալի» դեր, ով նարկոմաֆիայի դեմ պայքարի անվան տակ հարստանում է՝ երիտասարդ թմրամոլների և նարկոբարոնների հաշվին:










